«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները Ռուսաստանին արգելել են մասնակցել 2022 թվականի մրցույթին

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանից ոչ մի երգիչ չի մասնակցի «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին:

Այս մասին հայտարարություն է տարածել «Եվրատեսիլի» կայքէջը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ  Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ ՌԴ-ի մասնակցությունը «Եվրատեսիլին» վնաս կհասցնի մրցույթի հեղինակությանը:

«Մենք նախկինի պես հավատարիմ ենք մշակութային մրցույթի արժեքների պաշտպանությանը, որը նպաստում է միջազգային փոխանակմանը եւ փոխըմբռնմանը, միավորում է հանդիսատեսին, փառաբանում բազմազանությունը երաժշտության միջոցով եւ միավորում է Եվրոպան մեկ բեմում»,- նշված է հաղորդագրության մեջ: