Վրաստանում արտակարգ դրությունը չի երկարաձգվի. Գախարիա. Aliq.ge

Վրաստանում արտակարգ դրությունը կավարտվի մեկ շաբաթից: Կառավարությունը մտադիր չէ մայիսի 22-ից հետո երկարաձգել արտակարգ դրությունն ու պարետային ժամը: 

«Վրաստանի կառավարությունը երկրի համաճարակաբանական խորը վերլուծությունից հետո որոշում է կայացրել՝ չդիմել նախագահին ու խորհրդարանին՝ արտակարգ դրության երկարաձգման նպատակով»,- ասել է Գախարիան: Նա նշել է, որ արտակարգ դրության ավարտը չի ենթադրում սահմանափակումների լիովին վերացում: Կառավարությունը դիմելու է խորհրդարանին՝ օրենսդրական մակարդակով սահմանափակումները պահպանելու նպատակով:

Մանրամասները՝ Aliq.ge-ում