Փետրվարի 8-ին հանրապետությունում քամիները կդադարեն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ ինչպես և կանխատեսվել էր՝ փետրվարի 6-ին հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել և շարունակվում են դիտվել քամու ուժգնացումներ՝ Ամբերդում հասնելով 35մ/վ, Պուշկինի լեռնանցքում՝ 34մ/վ, Ստեփանավանոմ, Ճամբարակում՝ 28մ/վ, Մարտունիում, Գորիսում՝ 23-24մ/վ, Օձունում, Մասրիկում, Ամասիայում՝ 19-20մ/վ արագությամբ։

«Հանրապետությունում փետրվարի 7-ին քամու ուժգնացումն առանձին հատվածներում կպահպանվի մինչև 15-20-մ/վ արագությամբ։

Հիշեցնում ենք, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում փետրվարի 6-7-ին սպասվում է գետնաբուք:

Փետրվարի 8-ին հանրապետությունում քամիները կդադարեն»,- ասված է հաղորդագրության մեջ։