Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են

Ադրբեջանում փետրվարի 7-ին, ժամը 08։00-ից մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Իլհամ Ալիևը, ինքնաառաջադրված թեկնածուներ Զահիդ Օրդուժը և Ֆուադ Ալիևը, Ազգային ճակատ կուսակցության թեկնածու Ռազի Նուրուլաևը, «Մեծ արարման» կուսակցության թեկնածու Ֆազիլ Մուստաֆան, «Մեծ Ադրբեջան» կուսակցության թեկնածու Էլշադ Մուսաևը, «Միասնական ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Հուդրաթ Հասանգուլիևը։

Ադրբեջանում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 6 միլիոն 478 հազար 623 մարդ։

Քվեարկությունը կավարտվի ժամը 19։00-ին։