Ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

Ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Այս մասին գրառում է կատարել  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հունվարի 29-ից սկսած գիշերային այս ցրտերը էականորեն մեղմվում են։ Ընդհանուր առմամբ հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով»,-տեղեկացնում է նա։