Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց

Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց
Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ հրաժարական է տալիս՝ հիմք ընդունելով կուսակցության քաղխորհրդի որոշումը: Նա նշեց, որ սա փաստարկված որոշում է:
 
Նա նշեց, որ անցած վեց տարիներին արդյունավետ է աշխատել, մեր երկրում իրավիճակային լուծումներից անցել են երկարաժամկետ լուծումների: Ներդրվել է երկարաժամկետ պլանավորում անվտանգության բոլոր ոլորտներում: Նա նշեց, որ հպարտությամբ է ասում, որ Անվտանգության խորհուրդն այսօր կայացած է:  Ասուլիսին մասնակցում են նաև ՕԵԿ կուսակցության անդամները: Արթուր Բաղդասարյանը գովեց նաև կուսակցության աշխատանքը՝ նշելով, որ ՕԵԿ-ը 200 մայր օրենքների հեղինակ է:
 
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ քաղաքական նոր իրավիճակ է այսօր, դրանով պայմանավորված ընդունվեց որոշում՝ մաս չկազմելու կոալիցիային: Մեր երկրում կուտակված են բազմաթիվ խնդիրներ, որոնց իրենք անընդհատ անդրադարձել են, խոսել նոր որակի քաղաքականության իրականացման մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: