«Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցանակաբաշխությունը փոփոխության կենթարկվի

Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ի ընտրության ձևաչափը ամբողջությամբ կփոփոխվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա մարզական լրագրողներին ներկայացրեց հնարավոր նոր ձևաչափն ու ընդգծեց` լավագույնների ընտրության վերջնական ձևաչափը հայտնի կլինի առաջիկա շաբաթների ընթացքում: Մարզական լրագրողներն ազատ են իրենց կարծիքներն առաջարկելու լավագույններին ընտրելու հարցում:

Նախնական տարբերակներում կլինեն` «Լավագույն մարզիկ», «Լավագույն մարզուհի» (կլինեն 3-ական մարզիկներ), «Լավագույն թիմ», «Լավագույն մարզիչ», «Լավագույն երիտասարդ մարզիկ», «Տարվա վերադարձ»,  «Հաշմանդամային սպորտի լավագույն մարզիկ», «Հանդիսատեսի համակրանք» (կորոշվի SMS քվեարկությամբ) անվանակարգերը:

Մեծ է հավանականությունը, որը լավագույնների ընտրություններն այսուհետ կլինեն հունվարին: