Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. ՊՆ

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր:

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասրակայանության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում: