Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սոֆիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով փետրվարի 14-17-ը գտնվելու է Բուլղարիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովի, ԲՀ նախագահ Ռումեն Ռադևի, ԲՀ Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի և Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: