Ըմբշամարտի ԵԱ․ Հայաստանի նորեկ Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային կարգում հանդես եկող Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում շարունակվող ըմբշամարտի ԵԱ-ում։

Նշենք, որ ըմբիշն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: 

Վճռորոշ գոտեմարտում Խաչատրյանը մրցել է բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի հետ և ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակ տոնել։