Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ 

Հեռախոսազրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ 

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։ 

Պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ։