Վահե Ղալումյանն ու Արմեն Գևորգյանը կգործուղվեն Մոսկվա՝ ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար

Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորներ Վահե Ղալումյանն ու Արմեն Գևորգյանը 2024 թվականի մարտի 14-18-ը կգործուղվեն Մոսկվա՝ ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Այս մասին ասված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ:

Վահե Ղալումյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր, Արմեն Գևորգյանը՝ «Հայաստան» խմբակցությունը: