Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի 65 ամյակն ու աջակցություն հայտնել նրան

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի 65 ամյակն ու աջակցություն հայտնել նրան
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի 65 ամյակն ու աջակցություն հայտնել նրան

Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ շնորհավորել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է. 

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն և հաջողություններ հանուն արդարադատության Ձեր պայքարում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչ այժմ սատարել և այսուհետ ևս սատարելու է Ձեզ այդ պայքարում:

Համոզված եմ, որ արդարադատությունը, ի վերջո, կհաղթի, և ժամանակը, որպես ամենամեծ դատավոր, ցույց կտա յուրաքանչյուրին իր իրական տեղը պատմության մեջ, մեր ժողովրդի և պետության կյանքում` զատելով սուտը ճշմարտությունից, բանսարկությունը արդարադատությունից, ամբոխահաճո և կեղծ հայրենասիրությունը իրական հայրենասիրությունից»: