Աննա Հակոբյանի օգնականը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու

Եսթեր Սահակյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու:

Համապատասխան որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եսթեր Սահակյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,-ասված է որոշման մեջ։

Նշենք, որ Էսթեր Սահակյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի օգնականն է: