Վրաստանի վարչապետն այսօր կժամանի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Վրաստանի կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Կոբախիձեն կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Վրաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են նաև առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։