ՔԿՀ պետին է փոխանցվել դատապարտյալի կողմից որպես կաշառք տրված խոշոր չափերի գումարներ. ՀՔԾ

ՔԿՀ պետին է փոխանցվել դատապարտյալի կողմից որպես կաշառք տրված խոշոր չափերի գումարներ. ՀՔԾ
ՔԿՀ պետին է փոխանցվել դատապարտյալի կողմից որպես կաշառք տրված խոշոր չափերի գումարներ. ՀՔԾ

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ս. Գ.-ն, ով կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ  կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման մեջ, որ, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի հետ, պատրաստակամություն է հայտնել օժանդակել վերջինիս` նույն հիմնարկում պատիժ կրող, դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար նրանից կաշառք ստանալու հարցում:

Կաշառք ստանալուն օժանդակելու՝ հնարավոր բացահայտման խոչնդոտները վերացնելու համար, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ս. Գ.-ն 2019 թվականի գարնանը` Տաշիր քաղաքում գտնվող իր ատամնաբուժական կլինիկայում, Վանաձոր քաղաքի բնակչից պարբերաբար ստացել և վերը նշված ՔԿՀ պետին է փոխանցել դատապարտյալի կողմից որպես կաշառք տրված խոշոր չափերի գումարները:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` առերևույթ հանցագործության մյուս դեպքերը և դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից: