36-ամյա Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Մալաթիայի բաժինը որպես անհետ կորած որոնում է 1988 թվականին ծնված Ջաթին Շարմային: Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարին: