Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի պաշտոնը չի բարձրացվել

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի պաշտոնը չի բարձրացվել
Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի պաշտոնը չի բարձրացվել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի պաշտոնը չի բարձրացրել:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Լրատվամիջոցները գրել էին, որ Գևորգ Բաղդասարյանը նշանակվում է գլխավոր դատախազի տեղակալ:

Նշենք, որ Գևորգ Բաղդասարյանը զբաղեցնում է Երևան քաղաքի դատախազի պաշտոնը: