«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն Արման Բաբաջանյանից ակնկալում է վերադարձնել համամասնական ցուցակով ստացած մանդատը

Լուսավոր Հայաստան կուսակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում։

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցություն