Ժամը 00։00֊ի դրությամբ բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան. ԱՆ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, ժամը 00։00֊ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։

66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

«32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,-նշված է հաղորդագրության մեջ։