Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին:

«Հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնեմ Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն, որտեղ կմասնակցեմ «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին:

Այցի շրջանականերում նաև կմեկնեմ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ»,-գրառում է արել Գրիգորյանը: