Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Դատավոր Դանիբեկյանն ասաց, որ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին։

Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար: