«Այսքան թավիշ հանցագործների հանդեպ չի կարելի ունենալ»․ իրավապաշտպան Նինա Կարապետյանց. Տեսանյութ

«Այսքան թավիշ հանցագործների հանդեպ չի կարելի ունենալ»․ իրավապաշտպան Նինա Կարապետյանց. Տեսանյութ

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

– Տիկի՛ն Կարապետյանց, Մարտի 1-ի մեկնարկային դատական նիստում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այս գործն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է: Ըստ Ձեզ՝ ինչի՞ց ելնելով է գլխավոր մեղադրյալը նման հայտարարություն անում:

– Գիտեք՝ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես և Սերժ Սարգսյանը, շատ հարցերի շուրջ ուղղակի բավարար տեղեկացված չեն եղել: Սա ամենախայտառակ գործը չէ: Մենք իրենց, այսպես ասած, թագավորության ժամանակաշրջանում ունեցել ենք իրապես խայտառակ գործեր, երբ բացարձակ անմեղ մարդկանց մեղադրանք է առաջադրվել, և այդ մարդիկ տարիներ շարունակ հայտնվել են անազատության մեջ: Մենք ունեցել ենք խոշտանգման գործեր, որոնք արձագանք չեն ստացել, ունեցել ենք իրավիճակներ, երբ ոչ թե մարդիկ հուսահատվել են, այլ թողել ու հեռացել են: Այնպես որ՝ իրենք չեն պատկերացնում՝ ինչի մասին են խոսում, իրենք կտրվել են իրականությունից: Իրենք իրավիճակին չեն տիրապետել ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա: Հետևաբար՝ հասկանալի է, ինքնապաշտպանության տեսակետից հիմա ամեն ինչ էլ կարող են ասել, ոչ մի զարմանալի բան չկա:

Ավելին՝ տեսանյութում։