Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումը:
«Երևանն ու Բաքուն մեծ աշխատանք են կատարել խաղաղ բանակցությունների ուղղությամբ, որոնք նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի երկրների և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման համար։ Այսօր հնարավորություն է ստեղծվել, ամբողջացնելու առաջընթացը, որ ձեռք է բերվել, ավարտին հասցնել, այն, ինչ մնացել է։ Ես հավատում եմ, որ 2 երկրներ էլ շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության, դրան ԱՄՆ-ը շատ- շատ է աջակցում», – հայտարարել է Էնթոնի Բլինքենը։
«Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու, թե ինչ կարող է անել Միացյալ Նահանգները համաձայնության հասնելու համար»,-հավելել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։