Սայեն Հայրապետյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սայեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Սայեն Հայրապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասած է որոշման մեջ:

Նշենք, որ Հայրապետյանը առաջիկա ընտրությունների ժամանակ Մասիսում ՔՊ-ի թեկնածուն է։