Պայքար աղքատության դեմ․ Տեսանյութ

Պայքար աղքատության դեմ․ Տեսանյութ
Պայքար աղքատության դեմ․ Տեսանյութ

2017 թվականի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում աղքատությունը կազմում է 25.7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1.4։

Կառավարության քաղաքանությունն ուղղված է սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացմանը, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց նաև ոչ ֆինանսական աջակցության տրամադրմանը, կարողությունների զարգացմանը, ծառայությունների տրամադրմանը, սոցիալական պատրոնաժին և այլն։

Մենք հավատում ենք, որ աշխատանքն է աղքատության հաղթահարման հիմնական ճանապարհը: Աշխատանքի խրախուսումը և աշխատանքի համար հնարավորությունների ստեղծումը նաև Կառավարության ծրագրում են ամրագրված: Իմ նշած ուղղությունների մասով ուրախ ենք կիրառելու «Վորլդ Վիժն Հայաստանի» փորձը, և այս մոտեցումը դարձնելու ենք նաև աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականության մաս:

Մանրամասները՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքի էջում հրապարակած տեսանյութում․