Սիսիանի հատվածում կրակոցների և վիրավորների վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվում․ ՊՆ

Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։

Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել։

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։