Շատ ափսոս, որ անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով պետական համակարգը կորցրեց արժեքավոր մասնագետի. Մինասյան

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը գրել է.


«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները:

Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:

Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»: