Ստուգվում է Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը ծեծկռտուքին. ՔԿ

Ստուգվում է Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը ծեծկռտուքին. ՔԿ
Ստուգվում է Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը ծեծկռտուքին. ՔԿ

Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ քննություն է ընթանում:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:

Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով:

Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Նաիրա Հարությունյանը:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել, էր, որ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը: