Հայտնաբերվել է նախկին ոստկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով

Հայտնաբերվել է նախկին ոստկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով
Հայտնաբերվել է նախկին ոստկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը Մարտի մեկի գործով որպես վկա էր անցնում։