«Հանդիպում են, երբ ճիշտ պահն է և անհրաժեշտություն կա». ԱՄՆ դեսպանը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման մասին. Տեսանյութ

«Հանդիպում են, երբ ճիշտ պահն է և անհրաժեշտություն կա». ԱՄՆ դեսպանը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման մասին. Տեսանյութ

Տարբեր մակարդակներում մենք հանդիպումներ ունենում ենք, և մենք արդյունավետ գործակցում ենք: Մեր հարաբերությունների արժեքը չի որոշվում բարձր մակարդակի հանդիպումներով, այլ մեր հարաբերությունների բովանդակությամբ:

Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով Փաշինյան-Թրամփ հանդիպման հնարավոր ժամկետների մասին հարցին: «Տարբեր օղակներում տարբեր այցելություններ լինում են: Համագործակցությունը, հանդիպումները կայանում են: Հանդիպումները տեղի են ունենում, երբ ճիշտ պահն է և անհրաժեշտությունը կա»,- հավելեց դեսպանը: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այս այցին Լին Թրեյսին արդյունավետ գնահատեց Փաշինյանի հանդիպումները հատկապես Կալիֆորնիայում և ամերիկյան այդ նահանգի ու Հայաստանի միջև հետագա գործակցության հույս հայտնեց:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: