ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել նախկին գործընկերոջ հետ համագործակցությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,-նշել է Միրզոյանը Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարարին ուղղված շնորհավորանքի գրառման մեջ։



















