ԱԳ փոխնախարարը պաշտոնից ազատման դիմում է գրել

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին տեղեկությունը «Մեդիալաբին» հաստատեցին ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին հրաժարական էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Նա այսօր՝ մայիսի 31-ին, հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության անձնակազմի հետ։