Գնում ես, գնա, երեխաները ի’մն են. Մի՛ տրվեք մանիպուլյացիաներին (Տեսանյութ)

Երեխաները չեն կարող օգտագործվել որպես զենք կամ մանիպուլյացիայի գործիք բռնարարի կողմից։ Մի՛ տրվեք նման սպառնալիքներին։ ՀՀ ընտանեկան օրենսգրքով ծնողական իրավունքները հավասար են, և ոչ ոք իրավունք չունի զրկել ձեզ ձեր իրավունքներից։

Եթե բռնարարն օգտագործում է երեխաներին ձեր դեմ, հիշեք՝

  • Մի՛ վախեցիր սպառնալիքներից․ դրանք չեն կարող օրենքով հաստատվել։
  • Իրավաբանական օգնություն ստացեք և դիմեք համապատասխան կառույցներին, որոնք կաջակցեն պաշտպանել ձեր իրավունքները։