Մոսկվայի Մետրոյի վթարից տուժածների մեջ հայեր կան

Մոսկվայի Մետրոյի վթարից տուժածների մեջ հայեր կան
Մոսկվայի Մետրոյի վթարից տուժածների մեջ հայեր կան

Մոսկվայի մետրոպոլիտենում հուլիսի 15-ի առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների թվում կան հայեր: Այդ մասին հղում անելով “Риа Новости”կայքը-ին գրում է www.lragir.am-ը:

Ըստ աղբյուրի, Ռուսական “Риа Новости”կայքը հրապարակել է տուժածների անունները, որոնց թվում են մեր հայրենակիցներ Աննա Բուլղադարյանը և Մերի Քոչարյանը: Նշվում է, որ այս ցուցակը դեռևս լիարժեք չէ: Հայաստանի արտաքին գործերի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, սակայն, Lragir.am-ին ասաց, որ հայկական կողմին տրամադրված պաշտոնական ցուցակներում հայերի անուններ չկան:Նախնական տվյալներով՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է մոտ 20 հոսպիտալացվել՝ մոտ 130 մարդ: