Արթուր Դավթյանը ՌԴ-ում կմասնակցի միջազգային համաժողովի

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-ից 4-ը անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։

Այցը տեղի է ունենում ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, Հեռավորարևելյան դաշնային շրջանում  ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի հրավերով։

 Արթուր Դավթյանը կմասնակցի  համաժողովի շրջանակում կայանալիք «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանը, և հանդես կգա ելույթով։

Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: