«Հայաստանն ի վիճակի չէ մեզ հետ մրցել ո՛չ ռազմական, ո՛չ որևէ այլ ոլորտում». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ամանորյա ուղերձում հայտարարել է, որ «Հայաստանի լայնածավալ և արագացված զինումը և նրան մահաբեր զենքի մատակարարումը կարող է խաթարել այն խաղաղությունը, որը հնարավոր է»։

«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը։ Ուստի, իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը, որ խուսափեն այս վտանգավոր ճանապարհից»,- ասաց Ալիևը՝ հավելելով, որ «Հայաստանն ի վիճակի չէ մեզ հետ մրցել ո՛չ ռազմական, ո՛չ որևէ այլ ոլորտում»։