Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել․

«Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից տեղափոխվել ու Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք, որը գործարկվելու է հունվարի 15-ից»։