Երբ է Ռուսաստանը դուրս գալու Վրաստանի օկուպացված տարածքներից. Վրացի լրագրողի հարցը Պուտինին

Այսօր Երևանում վրացական «Ռուսթավի2» հեռուստաընկերության լրագրողը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի մեկնարկից առաջ հարց ուղղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Պուտինը թեև չկանգնեց, բայց լրագրողը նրա հետևից հարցրեց. «Ե՞րբ եք պատրաստվում իրականացնել ձեր պարտականությունները, ե՞րբ է Ռուսաստանը դուրս գալու Վրաստանի օկուպացված տարածքներից»:

Պուտինը հեռվից պատասխանեց լրագրողին, սակայն նրա պատասխանը լսելի չէր: