Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրման հանգամանքը։
Այդ կապակցությամբ կազմակերպությունն իր X սոցիալական էջում կատարել է գրառում, որում մասնավորապես նշվում է․ Մենք ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման հանձնառության վկայություն։
Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զարկ տալ բարեփոխումներին, որոնք խոստացել են ձեռնարկել, ներառյալ հակախտրականության մասին օրենքի ընդունումը։