Հատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 21-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Հայաստանի արտգործնախարար Արամատ Միրզոյանի հետ: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հունվարի 21-ին տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի բանակցությունները, որը աշխատանքային այցով կժամանի Մոսկվա:

Արտգործնախարարները մանրամասն կփոխանակվեն կարծիքներով Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ամբողջական խնդիրների, ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության և այլ օրակարգային թեմաների շուրջ»,- նշվում է արտգործնախարարության հաղորդագրությունում:

Նախարարությունում հավելել են, որ հատուկ ուշադրություն կտրվի Հարավային Կովկասի իրավիճակին՝ կենտրոնանալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացման հարցում: