«Որ ձեզ արական սեռի ծննդական են տվել՝ հանկարծ լուրջ չընդունեք»․ Նաիրա Զոհրաբյան

«Որ ձեզ արական սեռի ծննդական են տվել՝ հանկարծ լուրջ չընդունեք»․ Նաիրա Զոհրաբյան
«Որ ձեզ արական սեռի ծննդական են տվել՝ հանկարծ լուրջ չընդունեք»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Որ ձեզ արական սեռի ծննդական են տվել՝ հանկարծ լուրջ չընդունեք։

Շուկշինը մի լավ պատմվածք ուներ՝ երբ բարոյալքման անդունդին հասածը սկսում է հաճույք ստանալ սեփական ոչնչությունից։ Քանի օր է ֆեյքախառն մասսան փորձում է ծամել Արփինե Հովհաննիսյանին։ Ու, ժանրի կանոններին համաձայն, նաեւ «տղամարդիկ»։ Բնականաբար, «տղամարդ» բառը դրեցի չակերտների մեջ, որովհետեւ կնոջ ներկայացրած քաղաքական փաստարկներին հայհոյանքով պատասխանողը տղամարդ չի։

Չգիտեմ ինչ է՝ փալաս, Էդիպի կոմպլեքսի զոհ, գուցե անոնիմ ոչնչությունների կլուբի անդամ, բայց ոչ տղամարդ։
Հա, ի դեպ, նրանք, ովքեր իրենց կոմպլեքսները փորձում են սուբլիմացնել կին գործիչներին վիրավորելով, հանկարծ չխաբնվեն, որ ծննդատանը իրենց արական սեռի ծննդական են տվել։ Դա զուտ անհաջող պատահականություն է եղել։

Դե, տղամարդկությունն էլ հո մանդատ չի, որ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը, կամ գրանտատու որեւէ օֆիս տպի ու բաժանի։
Էս ի՞նչ զզվելի եք դուք»։

Հիշեցնենք, որ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր  Անդրանիկ Քոչարյանը  անվայելուչ արտահայտություն է թույլ տվել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հասցեին՝ նշելով․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը։ Մեր հայտարարագրերը, կոնկրետ իմ պարագայում հասանելի են հասարակության բոլոր անդամներին»։

Անդրանիկ Քոչարյանի այս արտահայտությունը սոցիալական ցանցերում բուռն քննադատության է արժանացել։