Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան
Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան
Հեղինակ MediaLab

«Թուրքիայի ընտանիքի մեջլիս» անունով կազմակերպության նախագահ Ադեմ Չևիքը թուրքական «Yeniakit» ազգայնական թերթի կայքին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան:

«Պետք է չեղարկվի այդ կոնվենցիան, որը նույնիսկ Հայաստանի կողմից չի վավերացվել» վերնագրով հրապարակման մեջ կայքը ներկայացրել է Չևիքի կոչը, որում վերջինս կոչ է անում հետևել կոնվենցիան չընդունած երկրների օրինակին ու չեղարկել այն:

«Իրենց ընտանիքները պաշտպանող Ռուսաստանն ու Հայաստանը չեն ընդունել Ստամբուլի կոնվենցիան, որը հարկավոր է չեղարկել խորհրդարանի նոր նստաշրջանի բացվելուն պես: Ստամբուլի կոնվենցիայի հետ միասին պետք է վերջ դրվի համար 6284 օրենքի մեջ գրված «կնոջ հայտարարությունը հիմք է» արտահայտությանը: Միայն անցյալ տարի կնոջ հայտարարության հիման վրա 358.000 տղամարդ հեռացվել է տնից»,- շեշտել է Չևիքը:

Աղբյուր`Ermenihaber.am