Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են. ՔԿ

Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են. ՔԿ
Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձնաց ինքնությունը:

Նրանք եղբայրներ են՝ ծնված, 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են, տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը: