Լավրովը Էր Ռիադում խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավման մասին

Էր Ռիադում կայացած  ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում երկու երկրներն աշխատել են հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որն հաջող ընթացք է ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հաստատման տորպեդահարումը կանխելու համար մենք պետք է դրանք կարգավորենք, ինչը մենք արեցինք այսօր, և, անկեղծ ասած, ոչ անհաջող: Մենք դեռ չենք  քննարկել ամեն ինչ, ինչն առայժմ խոչընդոտ է մեր հարաբերությունների համար, սակայն հետագա աշխատանքի հայեցակարգային մոտեցումը որոշվել է դեռևս նախագահների կողմից նրանց հեռախոսազրույցի ընթացքում», -նշել է Լավրովը: