Telegraph-ի հաղորդմամբ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը՝ գեներալ Քիթ Քելլոգը, այսօր Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Թրամփը հրապարակայնորեն անվանել էր Զելենսկուն «բռնապետ»։
Քելլոգը ժամանել է Ուկրաինա չորեքշաբթի օրը՝ եվրոպական շրջագայության շրջանակում, այն պահին, երբ Վաշինգտոնը և Մոսկվան պատրաստվում են նոր խաղաղ բանակցություններին։ Չնայած Թրամփի քննադատական հայտարարություններին, Զելենսկին պահպանել է դրական դիրքորոշում՝ ընդգծելով ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային։
«Մեր հանդիպումը գեներալ Քելլոգի հետ նշանակված է վաղը, և մեզ համար կարևոր է, որ այն լինի կառուցողական,– ասել է Զելենսկին իր երեկոյան ուղերձում։ -Միասին՝ Ամերիկայի և Եվրոպայի հետ, խաղաղությունն ավելի ապահով կարող է լինել, և դա մեր նպատակն է։ Եվ ամենակարևորը՝ սա պետք է լինի ոչ միայն մեր նպատակն, այլև մեր գործընկերների հետ համատեղ նպատակ»։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կարծում է, թե Ռուսաստանը ցանկանում է խաղաղություն, բայց նշել է, որ այն «ունի առավելություն» ցանկացած խաղաղ բանակցություններում պատերազմի դադարեցման հարցում, քանի որ «գրավել է մեծ թվով տարածքներ»։



















