Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

Հանրապետության տարածքում փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին շրջանների զգալի մասում, 24-25-ին՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հարավարևելյան 5-8մ/վ, փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի 6-9, 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի ևս 10-12 աստիճանով։

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՀՀ մարզերում՝

02-20-armenia.jpg (329 KB)

Երևանում՝

02-20-yerevan.jpg (91 KB)