Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի նախապատրաստումը քննարկվել է Եվրամիության երկրների ԱԳ նախարարների նիստում: Նոր փաթեթում կրկին ցանկանում են ներառել էներգետիկան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:
«Եվրամիությունում արդեն խոսում են պատժամիջոցների 17-րդ փաթեթի մասին, որում կրկին հիշատակվում են էներգետիկայի ոլորտում սահմանափակումները»,- Եվրամիության երկրների ԱԳ նախարարների նիստից հետո հունգարացի լրագրողներին ասել է Սիյարտոն:
Ավելի վաղ՝ Եվրամիության երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին: