Չի կարելի մարդուն անվանել «հաշմանդամ». Մարիա Կարապետյան․ Տեսանյութ

Մենք՝ խորհրդարանականներս մեր դերակատարությունը ոչ միայն օրենսդրությանը հավանություն տալու մեջ պետք է տեսնենք, այլ նաև պետության ինստիտուտների մտածողության և հանրային ընկալումների փոփոխության ուղղությամբ աշխատելու մեջ։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը սահմանումների մակարդակում առաջարկում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ մտածողության և ընկալումների հենց նման փոփոխություն: Մասնավորապես՝ հաշմանդամությունը սահմանվում է որպես «առողջական խնդիրներ ունեցող անձանց և միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում առաջացող երևույթ կամ իրավիճակ»:

Այս սահմանման հիմնական իմաստն այն է, որ մենք պետք է դադարենք խնդիրը տեսնել մարդու մեջ: Չի կարելի մարդուն անվանել «հաշմանդամ»: «Հաշմանդամություն ունեցող անձ» արտահայտությունը ոչ թե պետք է զուտ տեխնիկական` օրենքի բառ լինի, այլև մեր ամենօրյա օգտագործման բառը: Որովհետև խնդիրը միջավայրի՝ մարդու առողջական խնդիրներին հարմարեցված չլինելու մեջ է:

Օրինակ` մենք խնդիրը թեքահարթակների բացակայության մեջ պետք է տեսնենք, այլ ոչ թե մարդու:

Մեկ այլ արատավոր երևույթ կա, որի դեմ մենք որպես հանրային կարծիքի առաջնորդներ պետք է պայքարենք. հաշմանդամություն ունեցող անձանց պիտակավորելու համար օգտագործվող արդեն իսկ վիրավորական բառերը հաճախ օգտագործվում են հաշմանդամություն չունեցող անձանց նկատմամբ՝ իբրև թե դրանով վերջիններիս արժանապատվությունը նվաստացնելու համար:

Մենք պետք է բացառենք մեր խոսքում նման դրսևորումները և նաև նման երևույթների հանդիպելիս հակադարձենք դրանց, զսպենք և դատապարտենք:

Մենք՝ խորհրդարանականներս մեր դերակատարությունը ոչ միայն օրենսդրությանը հավանություն տալու մեջ պետք է տեսնենք, այլ նաև պետության ինստիտուտների մտածողության և հանրային ընկալումների փոփոխության ուղղությամբ աշխատելու մեջ։«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը սահմանումների մակարդակում առաջարկում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ մտածողության և ընկալումների հենց նման փոփոխություն: Մասնավորապես՝ հաշմանդամությունը սահմանվում է որպես «առողջական խնդիրներ ունեցող անձանց և միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում առաջացող երևույթ կամ իրավիճակ»: Այս սահմանման հիմնական իմաստն այն է, որ մենք պետք է դադարենք խնդիրը տեսնել մարդու մեջ: Չի կարելի մարդուն անվանել «հաշմանդամ»: «Հաշմանդամություն ունեցող անձ» արտահայտությունը ոչ թե պետք է զուտ տեխնիկական` օրենքի բառ լինի, այլև մեր ամենօրյա օգտագործման բառը: Որովհետև խնդիրը միջավայրի՝ մարդու առողջական խնդիրներին հարմարեցված չլինելու մեջ է: Օրինակ` մենք խնդիրը թեքահարթակների բացակայության մեջ պետք է տեսնենք, այլ ոչ թե մարդու:Մեկ այլ արատավոր երևույթ կա, որի դեմ մենք որպես հանրային կարծիքի առաջնորդներ պետք է պայքարենք. հաշմանդամություն ունեցող անձանց պիտակավորելու համար օգտագործվող արդեն իսկ վիրավորական բառերը հաճախ օգտագործվում են հաշմանդամություն չունեցող անձանց նկատմամբ՝ իբրև թե դրանով վերջիններիս արժանապատվությունը նվաստացնելու համար: Մենք պետք է բացառենք մեր խոսքում նման դրսևորումները և նաև նման երևույթների հանդիպելիս հակադարձենք դրանց, զսպենք և դատապարտենք:

Posted by Maria Karapetyan / Մարիա Կարապետյան on Wednesday, March 24, 2021