Գեղարքունիքում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով

Գեղարքունիքի մարզում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով:

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը Ֆեյսբուքի էջում։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։

87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն,
8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշիմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։

Ցավոք, ուղեկցվող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»։